«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով՝ առանց նախընտրական դաշինքի՝ հաղորդում է կուսակցությունը՝ վկայակոչելով կուսակցության քաղաքական խորհրդի փետրվարի 6-ի որոշումը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմապատկելու է ջանքերը այլ ուժերի և անհատների՝ կուսակցության շարքերը ներգրավելու ուղղությամբ»,- ասված է կուսակցության հաղորդագրությունում: